Էստոնիայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է երկրի ԱԳՆ-ը՝ ռուսական ինքնաթիռների կողմից հանրապետության օդային տարածքի ենթադրյալ խախտման դեպքերի հետ կապված, հայտնել է Էստոնիայի Պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համաձայն աղբյուրի՝ երկրի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է Ռուսաստանի դեսպանին եւ նրան համապատասխան նոտա է հանձնել: Պաշտպանության ուժերը պնդում են, որ այս տարի ռուսական ինքնաթիռներն արդեն վեցերորդ անգամ են խախտում Էստոնիայի օդային տարածքը: