Երեքշաբթի Ճապոնիան եւ Եվրամիությունը ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա համաշխահային ՀՆԱ 30 տոկոսով խոշորագույն տնտեսական դաշինք ստեղծել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Արարողությունը տեղի է ունեցել Տոկիոյում երկրի վարչապետ Սինձո Աբեի նստավայրում՝ գագաթնաժողովի արդյունքներով, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
Ըստ հաստատված փաստաթղթի՝ Ճապոնիան կչեղարկի ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 94 տոկոսի մաքսատուրքերը, այդ թվում՝ մթերքների, ինչը ճապոնական շուկայում կնվազեցնի եվրոպական պանրի, գինու եւ խոզի մսի գները:
Եվրոպական երկրներն, իրենց հերթին, կվերացնեն Ճապոնիայից ներմուծվող ապրանքների 99 տոկոսի մաքսային սակագները, մասնավորապես՝ ավտոմեքենաների եւ կենցաղային տեխնիկայի, սակայն դա տեղի կունենա պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո համապատասխանաբար՝ 8 եւ 6 տարի անց: Սպասվում է, որ համաձայնագիրը կվավերացվի հաջորդ տարվա մարտին, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից: