ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Fox News-ի հետ հարցազրույցում ասել է, որ ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանարկող ոչ մի նյութ չունեն:
«Բացարձակապես ոչ մի»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ինքն անգամ տեղյակ չէր, որ Դոնալդ Թրամփը եղել է Ռուսաստանում, երբ բիզնեսմեն էր:
«Մեզ մոտ անվանարկող ոչ մի նյութ չկա եւ չի կարող լինել: Չեմ ուզում պարոն Թրամփին վիրավորել եւ վախենում եմ անքաղաքավարի երեւալ, բայց մինչեւ այն, երբ հայտարարեց, որ նախագահի թեկնածու է առաջադրվելու, նա մեզ համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացրել»,- ասել է ՌԴ նախագահը:
Անանուն փաստաթուղթը, որը պատմում է այն մասին, թե «ռուսական ոմն գործակալներ» Թրամփին անվանարկող նյութ ունեն, 2017-ի հունվարին հրապարակվել է BuzzFeed-ի կողմից: