Ամերիկյան Ֆլորիդա նահանգում երկու թեթև շարժիչով ինքնաթիռ է բախվել օդում, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Miami Herald-ը:
Հաղորդվում է, որ երկու ինքնաթիռներն էլ պատկանում է Dean International օդաչուների դպրոցին: Ինքնաթիռների վայր ընկնելու ժամանակ զոհվել են երկու օդաչուները և մեկ ուսանողը, փրկարարները փնտրում են երկրորդ ուսանողի մարմինը: