Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կդիտարկի երկրում բռնության դեմ պայքարելու նպատակով թմրանյութերն օրինականացնելու հնարավորությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Milenio պարբերականը, հայտարարել է Օլգա Սանչես Կորդերոյին, որը կզբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
«Երբ մենք ՆԳՆ կառուցվածքի փոփոխության հետ կապված հանդիպում ունեցանք, նա շատ լավ գիտեր իմ բոլոր մամուլի ասուլիսների և առաջին հերթին թմրանյութերի ապաքրեականացման վերաբերյալ իմ հոդվածների մասին։ Նա ինձ բառացիորեն ասաց՝ Քարթ բլանշ՝ ամեն ինչ, ինչ կարող է անհրաժեշտ լինել երկրում խաղաղություն հաստատելու համար, մենք կսկսենք քննարկումները», - ասել է Կորդերոն` հավելելով, որ Լոպես Օբրադորը խոստովանել է, որ Մեքսիկան թաղված է բռնության մեջ, որի առջև պետությունը տվյալ պահին անզոր է։