Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սպառնացել է ամռանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով, եթե պահպանողականները հանդես գան իր մաքսային քաղաքականության դեմ, որ Լոնդոնը պատրաստվում է որդեգրել Brexit-ից հետո, հայտնում է Times-ը:
Հաղորդվում է, որ խորհրդարանականները նման նախազգուշացում է ստացել Brexit-ից հետո ԵՄ հետ մաքսային միությունից դուրս գալու շուրջ քվեարկությունից րոպեներ առաջ: Մեյի կողմնակիցները սպառնացել են, որ պարտության դեպքում կառավարությանն անվստահություն կհայտնեն, ինչը կհանգեցնի խորհրդարանական նոր ընտրությունների:
Արդյունքում Թերեզա Մեյին հաջողվել է ստանալ խորհրդարանի մեծամասնության աջակցությունը: