ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ 8 անգամ խնդրել է իրանական պատվիրակությանը կազմակերպել նախագահ Հասան Ռոհանիի հետ իր հանդիպումը, սակայն իրանական կողմը մերժել է: Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը` վկայակոչելով Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզիին:
Հիշեցնենք, որ Թրամփը բավականին կոշտ քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ` 2018 թվականի մայիսին նախաձեռնելով անգամ Իրանի միջուկային ծրագրից ԱՄՆ դուրս գալը:
Իրանի և ԱՄՆ նախագահները դեռևս երկկողմ հանդիպում չեն ունեցել: