ՄԹ Լորդերի պալատը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին իր թվիթեյան էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռումինիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լյուքսեմբուրգը: