ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Մոնտենեգրոյի պատճառով կարող է սկսվել երրորդ աշխարհամարտը: Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:
Նախագահի խոսքերով, պատերազմը կարող է սկսվել ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի պատճառով, որի համաձայն անդամ երկրներից մեկի վրա հարձակումը դաշինքի մյուս անդամներին ստիպում է միանալ ռազմական գործողություններին:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Մոնտենեգրոյի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն ընդառաջ երկրում քաղաքական մեծ սկանդալ առաջացավ` կապված Ռուսաստանի ենթադրյալ փորձերի հետ հակազդելու բալկանյան այս պետության անդամակցությանը դաշինքին: