ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը, որը պետք է տեղի ունենա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), կարող է տեսանկարահանվել: Այս մասին հուլիսի 19-ին հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Խաչատրյանը հայտնեց` հարցաքննության օր է նշանակված հուլիսի 26-ը։ Եթե որոշում կայացվի այն տեսանկարահանել, վարույթ իրականացնող մարմինը կորոշի, թե դրա որ մասն է հրապարակայնացվելու, բայց հնարավոր է` առհասարակ չհրապարակայնացվի: