Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
«Մենք շահագրգռված ենք ռուս-վրացական հարաբերությունների լիամասշտաբ վերականգնմամբ: Սա համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, և ռուսական կողմից ոչ մի խոչընդոտ չկա, կարգավորման առաջընթացը կախված է բացառապես քաղաքական կամքից և իրատեսականությունից»,- ասել է Զախարովան: