ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել ինձ հետ քննարկելու որոշ հարցեր, ես նրան հրավիրել եմ կառավարական առանձնատուն, հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:
«Մենք նստել, զրուցել ենք, սուրճ ենք խմել: Արցախի հարցի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց նա ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռեւս հայտնի չէին: Այսինքն` այն, ինչ հայտնել է, ամեն ինչ հայտնի էր ինձ»,-ասել է վարչապետը: