ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն EWTN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարողացել է Մոսկվայի հետ շփման եւ երկխոսության համար ուղի ստեղծել, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Պետքարտուղարության կայքը: Նրա խոսքով՝ Թրամփը նպատակ ուներ «վերցնել երկու երկրները, որոնք երկկողմ հարաբերությունների վատ ճանապարհով էին գնում, եւ փորձել փոխել այդ ճանապարհը»:
«Մենք պատրանքներ չունենք այն մարտահրավերների հետ կապված, որոնք Ռուսաստանը ներկայացնում է Միացյալ Նահանգներին համար: Սակայն կան այնպիսի բաներ, ինչպիսին ահաբեկչության դեմ պայքարն է»,- պարզաբանել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ հավելելով, որ երկու երկրներն էլ միջուկային զենք ունեն: