Հուլիսի 16-ին Թավշյա հեղափոխությանը մասնակցած հայտնի շնիկ Չալոն տեղափոխվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատուն, հայտնում է Paws Vet Clinic-ը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ 16․07․2018-ին բոլորի կողմից սիրված, աշխարհահռչակ հեղափոխական շնիկ Քայլո/Չալոն տեղափոխվեց Մեր սիրելի վարչապետի առանձնատուն և նա այսուհետ կապրի Փաշինյանների ընտանիքում սիրված ու երջանիկ»,- նշվում է կլինիկայի էջում: