Գերմանիայի հյուսիսում գտնվող Լյուբեկ քաղաքում 14 մարդ է դանակահարվել քաղաքային ավտոբուսներից մեկում տեղի ունեցած հարձակման հետևանքով:
«Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է»,- հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, փոխանցելով նաև դատախազության ներկայացուցիչների խոսքը, որոնք չեն բացառել, որ տեղի ունեցածն ահաբեկչական հարձակում էր:
Նախնական տեղեկություններով՝ հարձակաման հեղինակը ձերբակալվել է, նա ծնունդով իրանցի է: