Հուլիսի 20-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մի շարք թաղամասերի էլեկտրամատակարարումը կրկին դադարեցվել է, հայտնում է ադրբեջանական Trend.az գործակալությունը, փոխանցում է Panarmenian-ը:
«Ազերէներժի» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, սահմանափակվել է քաղաքի Նիզամի և Խաթայի թաղամասերի որոշ հատվածների էլեկտրաէներգիայի մատակարարումը: Միևնույն ժամանակ, նշվում է, որ մայրաքաղաքի էլեկտրասնուցման մեջ ոչ մի թերություն չի արձանագրվել։