ՆԱՍԱ-ն հայտարարել է աստղագետ Երվանդ Թերզյանին իր բարձրագույն պարգևին արժանացնելու մասին նշանակալի պետական ծառայության համար։ Պարգևի հանձնման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին, Հյուսթոնի NASA Johnson Space տիեզերակայանում, փոխանցում է news.am-ը։
«Երվանդ Թերզյանն իր կյանքը նվիրաբերել է կրթությանը, հանրային ծառայությանն ու գիտական հետազոտություններին: Նա իր խանդավառությունն ուղղել է տիեզերքն ուսումնասիրելուն ու կրթությանը։ Երվան Թերզյանն անջնջելի հետք է թողել երիտասարդ ուղեղներին ոգեշնչելու ու կրթելու հարցում։ Այս ձեռքբերումները և աչքի ընկնող նրա մարդկային որակները ապացուցում են, որ Թերզյանը արժանի է այս պետական պարգևին»։
«Space Grant շատ հաջողված էր Նյու Յորք նահանգի ամենապայծառ ուսանողների համար տիեզերական ծրագրերի իրականացման հարցում, որ նրանց հնարավորություն տա զարգացնել իրենց գիտելիքները տիեզերքի մասին։ Հենց դա է ԱՄՆ-ին առաջնորդի կարգավիճակում պահում»,-ասել է Թերզյանը։