ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է երկրում ռուս սահմանապահների մնալը կարգավորող պայմանագրի հնարավոր վերանայման մասին տեղեկատվությունը, որը տարածվում է հայկական լրատվամիջոցների կողմից:
«Այս տեսանյութի չորրորդ րոպեին հնչած հարցում և պատասխանի մեջ որևէ սահմանապահ բառ չկա և չկա որևէ վերանայել բառ: Խնդրում եմ փոխեք ձեր նյութերը և հատկապես դրանց վերնագրերը: Խոսքը պայմանագրերի որոշ կետերի թարմացման մասին է: Հատկապես խոսքը վերաբերվում է ձեր ռուսալեզու նյութերին:
Միշտ ասել եմ ու կասեմ, պաշտպանության ոլորտը լուսաբանելը առանձին մասնագիտացում է: Դրա համար էլ դասեր ենք կազմակերպում », -գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում: