Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։
Նշելով, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև բազմաբնույթ համագործակցությունը կշարունակի բնականոն զարգացումը։
Հայաստանի նախագահը Եգիպտոսի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարեկեցություն: