Իրաքում անվտանգության ուժերը չեզոքացրել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի վարչակազմի վրա հարձակում իրականացրած անձանց, հայտնում է քրդական «Ռուդաու» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ հանցագործներին չեզոքացնելու գործողության ժամանակ երկու ոստիկան է վիրավորվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ի առավոտյան անհայտ անձանց զինված խումբը ներխուժել էր էրբիլի ադմինիստրացիայի տարածք: