Օգոստոսի 1-15-ը Վրաստանում կազմակերպվելու է «Noble Partner 2018» անվամբ միջազգային զորավարժությունը։ Այդ զորավարժությունն անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, փոխանցում է Ermenihaber-ը:
Վերջինիս խոսքերով՝ զորավարժության նպատակն է տարածաշրջանում ապահովել «խաղաղություն և կայունություն»։
Բացի Վրաստանից զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, Անգլիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Ուկրաինան։
Զորավարժությանը նախատեսվում է շուրջ 3.000 զինվորի մասնակցություն 13 երկրից: