Եմենի շիա ապստամբների` հութիների բարձրագույն քաղաքական խորհրդի նախագահ Մահդի ալ-Մաշատը հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով նպաստել Եմենում քաղաքացիական պատերազմի ավարտվելուն, հայտնում է եմենական SABA տեղեկատվական գործակալությունը:
Մասնավորապես, ալ-Մաշատը խնդրել է Ռուսաստանին օգտագործել իր միջազգային ազդեցությունն Եմենում ագրեսիայի դադարեցման և շրջափակման վերացման համար: Նա նաև կոչ է արել Պուտինին ապահովել Եմենի անվտանգությունն ու կայունությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եմենի ապստամբ-հութիները նամակ են հղել Ֆրանսիայի իշխանություններին` խնդրելով միջամտել երկրում ընթացող պատերազմին: