Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆին չեն տպավորել իր երկրի հասցեին ԱՄՆ սպառնալիքները: Այս մասին դիվանագետը գրել է Twitter-ում:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ում բացառապես մեծատառերով գրել էր, որ Իրանը «չտեսնված հետևանքների» կբախվի , եթե շարունակի սպառնալ ԱՄՆ-ին: Թրամփն այս հայտարարությունն արել էր` ի պատասխան Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` ԱՄՆ-ին ուղղված կոչին «չխաղալ կրակի հետ», հակառակ դեպքում Վաշինգտոնը կզղջա:
«Չի տպավորել. մի քանի ամիս առաջ մենք ավելի կոշտ սպառնալիքներ ենք լսել: Իրանցիներն արդեն 40 տարի է լսում են դրանք` ճիշտ է ավելի կուլտուրական ձևակերպումներով», - գրել է Զարիֆը: