Ադրբեջանի՝ Իսրայելից ձեռք բերված զենքերն օպերատիվ մարտավարական հրթիռներ են, որոնց հեռահարությունը 300 կմ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, հայտնում է News.am-ը:
«Դրանք օպերատիվ մարտավարական հրթիռներ են, որոնց հեռահարությունը 300 կմ է: Նույնատիպ զենք մենք էլ ունենք, նաև խոցելու հնարավորություն ունենք»,-ընդգծել է Լևոն Մնացականյանը:
Անդրադառնալով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության մասին հարցին, նախարարը պատասխանել է. «Հնարավորություն ունենք կաթվածահարելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում»: