ԱՄՆ կոնգրեսը սառեցրել է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային՝ Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթա–հրթիռային համակարգեր գնելու պատճառով, հաղորդում է The Washington Times-ը։
Ինչպես նշվում է, համապատասխան լրացումներն արվել են Միացյալ Նահանգների 2019 թվականի պաշտպանական բյուջեի վերջին տարբերակի մեջ։
Թուրքիային F-35 մատակարարման չեղարկմանը վերաբերող վերջնական որոշումը կընդունվի չեղարկման հետևանքները վերլուծելուց հետո: Ինչպես հաղորդում է The Hill պարբերականը, Պենտագոնը 90 օրվա ընթացքում պետք է Կոնգրեսին ներկայացնի զեկույց այն մասին, թե ինչպես F-35-ի ծրագրում Թուրքիայի մասնակցության դադարեցումը կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ռուսական С-400-ներ գնելու Թուրքիայի ծրագրերի վրա:
Նշենք, որ Պենտագոնում հակված են, որ ԱՄՆ, այնուամենայնիվ, Թուրքիային մատակարարի նոր սերնդի կործանիչները: