Ռուսաստանը, վախենալով պատժամիջոցներից, ապրիլ-մայիս ամիսներին ամերիկյան արժեթղթերի իր մասնաբաժինը 96-ից իջեցրել է մինչև 15 մլրդ դոլարի, հայտնում է Business Insider-ը: Մոսկվայի գործողությունները հանգեցրել են ԱՄՆ-ում տոկոսադրույքների բարձրացման, ինչը դժգոհություն է առաջացրել նախագահ Դոնալդ Թրամփի մոտ, քանի որ թանկարժեք վարկերը զսպում են տնտեսության աճը:
Որոշ փարձագետներ Մոսկվայի գործողությունները գնահատում են որպես հարված ԱՄՆ «աքիլեսյան գարշապարին»: Սակայն պարբերականն ընդգծում է, որ Ռուսաստանը ԱՄՆ ամենամեծ վարկատուն չէ: Վաշինգտոնի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում Չինաստանը, որն ունի 1,18 տրիլիոն դոլար արժողությամբ ամերիկյան արժեթղթեր:
Պեկինը կարող է, ի պատասխան ԱՄՆ սահմանած տուրքերի, ազատվել արժեթղթերից, ինչը լուրջ հետևանքներ կունենա: