ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Ղրիմյան հռչակագիր», որի համաձայն Վաշինգտոնը չի ճանաչում Ղրիմը` որպես Ռուսաստանի մաս: Փաստաթղթի տեքստը հրապարակված է դեպարտամենտի պաշտոնական կայքում:
Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ միասին խոստանում են չփոխել այս դիրքորոշումն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ: Փաստաթուղթը ստորագրված է պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից: Փաստաթղթի տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ Ղրիմը ՌԴ մաս է դարձել 2014թ. մարտի 16-ին կայացած ռեֆերենդումի արդյունքների համաձայն: Ուկրաինան, Եվրամիությունը, ԱՄՆ-ը և այլ երկրներ չեն ընդունում ռեֆերենդումի արդյունքները, իսկ Մոսկվան պնդում է, որ այն անցկացվել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և Ղրիմի` ՌԴ մաս դառնալը միանգամայն օրինական է: