Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է զինվորական գերազմանատան լուսանկար, հայտնում RT-ն:
Լուսանկարում պատկերված է Լյուքսեմբուրգի գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիա մտած դաշնակիցների զորքերի հրամանատար գեներալ Ջորջ Պատտոնը:
«Սիրելի Դոնալդ, եկեք չմոռանանք մեր ընդհանուր պատմությունը», - ասվում է նկարի մակագրությունում:
Հուլիսի 25-ին Վաշինգտոնում կայացել է Յունկերի և Թրամփի հանդիպումը, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են առևտրային վեճերի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել:
President @JunckerEU's gift to @POTUS to mark the occasion of their meeting today in Washington: Historic photos from the liberation of Luxembourg by the US Army, honouring the memory of the fallen Americans. Europeans do not forget. 'We have history in common'. pic.twitter.com/aVlPIne1bZ
— Margaritis Schinas (@MargSchinas) 25 июля 2018 г.