Իտալական կաթոլիկ Famiglia Cristiana ամսագիրը երկրի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիին հավասարեցրել է սատանայի հետ, հայտնում է The Local-ը:
Ամսագիրը դուրս է եկել «Հեռու կորի´ Սալվինի» վերնագրով, որը լատինական «Հեռու կորի´ սատանա» արտահայտությունից է:
«Այդկերպ եկեղեցին արձագանքում է ներքին գործերի նախարարի ագրեսիվ տոնին», - ասվում է հրապարակման մեջ: Famiglia Cristiana-ը նշում է, որ հոդվածը գրելիս չի առաջնորդվել անձնական կամ գաղափարախոսական նպատակներով:
Հրապարակումը վրդովմունք է առաջացրել Սալվինիի մոտ: «Ես չեմ հավակնում ինչ-որ մեկին բան սովորեցնել, ես իդեալական քրիստոնյա չեմ, սակայն կարծում եմ, որ արժանի չէին սրան: Սփոփում է միայն այն, որ ինձ ամեն օր շատերն են աջակացում», - գրել է նախարարը սոցիալական ցանցում: