ԱՄՆ-ը սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել ամերիկացի հոգևորական էնդրյու Բրանսոնի ձերբակալության պատճառով, հայտնում է Associated Press-ը:
«Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ այն բանի համար, որ նրանք երկարատև ժամանակ է կալանքի տակ են պահում Էնդրյու Բրանսոնին` մեծ քրիստոնյայի, ընտանիքին նվիրյալի և հրաշալի մարդու», - թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թրամփը:
Բրանսոնը թուրքական իշխանությունների կողմից ձերբակալվել է 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո: Նրան մեղադրում են լրտեսության և ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ: