ԱՄՆ-ը կարող է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնել արդեն օգոստոսին: Այս մասին հայտնում է ABC ալիքը` հղում անելով Ավստրալիայի կառավարությունում իր աղբյուրներին:
Վերջինիս փոխանցմամբ` ավստրալացի և բրիտանացի զինվորականները կարող են օգնել ամերիկացիներին որոշելու հստակ թիրախները, սակայն անմիջապես հարվածներ հասցնելուն չեն մասնակցելու:
Միևնույն ժամանակ Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլը հայտարարել է, որ որևէ հիմք չկա կարծելու, որ ԱՄՆ-ը Իրանի հետ ռազմական առճակատման է պատրաստվում: