Հյուսիսկորեական իշխանությունները սպասում են պատժամիջոցների գոնե մասնակի չեղարկման` ապամիջուկայնացման գործընթացը շարունակելու համար: Այս մասին հայտարարել է Համագործակցության և հաշտեցման կորեական ազգային խորհրդի նախագահ Կիմ Հոն Գոլը, փոխանցում է South China Morning Post-ը:
Պաշտոնյայի խոսքերով` նախկինում Փհենյանը պնդում էր խաղաղության պայմանագիր կնքելու վրա, սակայն այժմ խնդրում է հայտարարել Կորեական պատերազմի ավարտվելու մասին: Դրանից հետո հնարավոր կլինի շարունակել ապամիջուկայնացման գործընթացը: Փհենյանում կարծում են, որ բավականաչափ զիջումներ են արել և սպասում են պատասխան գործողությունների:
Հյուսիսկորեական իշխանությունները դժգոհ են տնտեսական պատժամիջոցների թեթևացման հարցում Սեուլի տատանվելով և միջկորեական նախագծերի վերսկսման հարցում պասիվությամբ: