ՀՀ-ի և Արցախի համար խիստ մտահոգիչ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավիճակը։ Այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում:
«Այստեղ ակնհայտ է քաղաքական և անձնական դրդապատճառը։ Կուզեք` անունը դրեք ` վենդետա, անձնական վրեժխնդրություն, բայց ակնհայտ է, որ առկա է և շատ մեծ հնարավորություն կա, որ մենք մտնենք քաղաքական նիհիլիզմի փուլ»,- ասել է նա։
«Ի՞նչ է նշանակում ներկայացնել կալանք երկրորդ նախագահին։ Եթե նա վերադարձել է Հայաստան, ինչի համար են կալանավորում։ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ թուրքից չի փախել պատերազմի ժամանակ»,-նշել է Շարմազանովը։