Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ԱՄՆ –ին՝ Թուրքիան որպես գործընկեր կորցնելու հավանականությամբ, հաղորդում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մեկնաբանելով ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի՝ Թուրքիայում ձերբակալման մասով Անկարայի որոշումը՝ Էրդողանն ասել է. «Իմ կարծիքով սա հոգեբանական պատերազմ է: Մենք պատժամիջոցների հարցով ետ չենք կանգնի: Մենք Բրանսոնի գործով ԱՄՆ-ի հետ չենք սակարկել»: Էրդողանն ավելացրել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է օգնել Իսրայելում ձերբակալված թրքուհի Էբրու Օկզանի վերադարձի հարցով: Նրա խոսքերով Էբրուն ազատ է արձակվել, սակայն նրա անձնագիրն առգրավվել են. «Մենք հարցրել են՝ հնարավո՞ր է արդյոք նրա անձնագրի փոխանցում ԱՄՆ-ին»: Թուրքիայի ղեկավարը նշել է, որ դրա դիմաց ազատ կարձակի Բրանսոնին:
Հիշեցնենք, որ ազգությամբ թրքուհի Էբրու Օկզանն Իսրայելում ձերբակալվել է ՀԱՄԱՍ շարժման հետ առնչության մեղադրանքով:ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելը վերջինիս հետ է ուղարկել հուլիսի 15-ին:
Ինչ վերաբերում է ամերիկացի քահանայի ձերբակալմանը Թուրքիայում, ապա նա մեղադրվում է այդ երկրում ահաբեկչական համարվող գյուլենական խմբավորմանը հարելու մեջ: