Եգիպտոսի դատարաններից մեկի որոշմամբ 2013 թվականի Մուհամեդ Մուրսիի պատշոնաթողությունից հետո երկրում առաջացած անհանգստություններին մասնակցած 75 քաղաքացի կենթարկվի մահապատժի, հաղորդում է BBC-ն:
Դատապաարտվածների թվում են «Մուսուլման եղբայրներ» շարման առաջնորդներ Իսամ Արյանը, Մուհամեդ Բալտագին, ինչպես նաև հայտնի քարոզիչներ Սաֆատ Հիգազին և Վագդի Գոնեյմը:
Հաղոդվում է, որ մահապատժի ենթարկված 75 անձից 44-ը գտնվում է բանտում: 31 հոգու մահապատժի ենթարկելու մասին որոշում ընդունվել է հեռակա կարգով:
Հավելենք, որ այդ գործով դատական պրոցեսներին մասնակցել է ավելի քան 700 մարդ: