Գերմանիայի ֆեդերալ կանցլերն իր լիազորությունները պետք է կատարի ոչ ավել, քան տասը տարի: Այդ մասին իր հարցազրույցներից մեկում հայտնել է Գերմանիայի Լիբերալ Ժողովրդական կուսակցության ղեկավար Կրիստիան Լինդները, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
«Ես հանդես եմ գալիս կանցլերի իրավասրությունների ժամկետի՝ մինչև ութ կամ տասը տարի կրճատմանը կողմ»,- մասնավորապես նշել է Լինդները:
Նրա կարծիքով նախորդ կանցլերներն, ի տարբերություն Մերկելի, առանձնացել են ավելի մեծ պրոֆեսիոնալիզմով, ինչը կուսակցության ղեկավարը բացատրում է պաշտոնավարման երկար ժամկետով:
Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը կառավարությունը ղեկավարում է 2005թ.-ից սկսած: