Թուրքիայի հյուսիս-արևմուտքում Բալըքեսիր նահանգում նավակ է շրջվել, 6 մարդ զոհվել է, մեկն անհետ կորել, հաղորդում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ նավակը շրջվել է Էգեյան ծովում Ցիպլակ կղզու մոտ: Նավակի մեջ եղել է 16 մարդ՝ ներառյալ FETO ընդդիմադիր կազմակերպության անդամները:
Զոհվածների թվում երեքը երեխաներ են: Հաջողվել է փրկվել 9 մարդու, մեկ մարդ համարվում է անհետ կորած: