Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Յոհանեսբուրգում ԲՐԻՔՍ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ ինքը դեմ չէր լինի այդ խմբում Թուրքիայի ընդգրկվելուն, փոխանցում է Hurriyet-ը:
«Եթե դուք մեզ այդ հարթակ ընդունեք, այն կվերածվի ԲՐԻՔՍԹ-ի», - լրագրողների հետ զրույցում նշել է էրդողանը: Վերջինիս խոսքերով, իր այդ առաջարկը հավանության է արժանացել ԲՐԻՔՍ երկրների առաջնորդների կողմից:
«Հատկապես Չինաստանը հայտարարում է, որ կողմ է ընդլայնմանը: Ես տեսա, որ նրանք բոլորն էլ դիտարկում են հարթակում այլ երկրների ներգրավելու հարցը: Նրանք դեմ չեն դրան», - ասել է Թուրքիայի նախագահը: