Բրիտանացիների 78 տոկոսը դժգոհ է կառավարությունից Brexit-ի շուրջ բանակցությունների պատճառով: Այս մասին վկայում են Sky News հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքները:
Հարցվածների միայն 10 տոկոսն է կարծում, որ կառավարությունը լավ աշխատանք է կատարել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում: 9 տոկոսը Brexit-ի շուրջ բանակցություններում կառավարության աշխատանքը գնահատում է ո’չ լավ, ո’չ վատ, իսկ 2 տոկոսը չի կարողացել գնահատել կառավարության աշխատանքը:
Միևնույն ժամանակ հարցվածների 65 տոկոսը համոզված է, որ կառավարությունը կարող է Մեծ Բրիտանիայի համար միայն անօգուտ գործարք կնքել Brexit-ի վերաբերյալ, իսկ 14 տոկոսը կարծում է, որ գործարքը լավը կլինի, 11 տոկոսի կարծիքով այն կլինի ո’չ լավը, ո’չ վատը, իսկ 10 տոկոսը չգիտի` ինչպիսին կլինի այն: