Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 91-ի, հայտնում է Associated Press գործակալությունը` հղում անելով տեղական իշխանություններին:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ 25 մարդու ճակատագիրը շարունակում անհայտ մնալ: Նրանց շարունակում է փնտրել ափային ծառայությունը` կամավոր ջրասուզորդների հետ միասին:
Հիշեցնենք, Հունաստանում անտառային հրդեհները բռնկվել են հուլիսի 23-ին Աթենքից 40կմ հյուսիս-արևմուտք: Կրակը շատ արագ է տարածվել քամու ուժգնության պատճառով: Հրդեհի բռնկման հիմնական պատճառ է դիտարկվում աննախադեպ շոգ եղանակը, սակայն չի բացառվում նաև հրկիզման վարկածը: