Այսօր Սոչիում սննդի կետի հարակից կառույցում բռնկված հրդեհի հետևանքով մահացածների մեծ մասը, նախնական տվյալների համաձայն, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Նախնական տվյալներով, Ադլերի հանրային սննդի շինությունում հրդեհի հետևանքով մահացածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետևանքով մահացել է 8 մարդ, այդ թվում` մեկ երեխա: Երեքը վիրավորվել են: