Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Ստամբուլի Շիշլիի նախկին քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանը, հայտնում է News.am-ը:
Մուսթաֆա Սարըգյուլը Twitter-ի իր էջում գրել է. «Հայաստանի վարչապետ Փաշինյանը ասել է, որ Թուրքիայի հետ պատրաստ են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Հայաստանի պարզած ձեռքը, պետք է տեսնենք որպես դիվանագիտական նշանակության պատմական հնարավորություն։ Ի վերջո, մեր ձեռքն էլ մեր եղբայր Ադրբեջանի ձեռքն է»։