Ով և երբ կզբաղեցնի ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռևս հայտնի չէ: Հայաստանի կառավարությունն արդեն նախաձեռնել է Խաչատուրովին հետ կանչելու գործընթացը:
«Մենք հավատարիմ ենք ՀԱՊԿ կանոնադրությունում ամրագրված դրույթներին, և մեր նախագահության շրջանակներում մեր նախաձեռնություններով կանենք հնարավոր ամեն բան ՀԱՊԿ ուժեղացման և ամրապնդման համար, և այս հարցը պետք է դիտարկել հենց այս կոնտեքստում», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարլ է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Վերջինիս խոսքերով դեռ վաղ է խոսել նոր թեկնածուի մասին. հայկական կողմը դեռևս սպասում է գլխավոր քարտուղարին հետ կանչելու իր առաջարկի վերաբերյալ կազմակերպության որոշմանը:
«Կանոնադրության համաձայն` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից կոնսենսուսի հիման վրա, այսինքն` Հավաքական անվտանգության խորհուրդը պետք է ընդունի համապատասխան որոշումը: Ինչ վերաբերում է թեկնածուներին, այս պահին այդ մասին խոսելու համար դեռ վաղ է: Մենք պետք է սպասենք փոփոխության մասին որոշմանը», - նշել է Բալայանը: