ԱՄՆ-ի բանակցությունները Իրանի հետ հնարավոր են միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնը վերադառնա Իրանի միջուկային գործարքին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբուտալեբին:
«Նրանք, ովքեր հավատում են, որ երկխոսությունը վեճերի կարգավորման մեթոդ է քաղաքակիրթ հասարակություններում, պետք է նաև կատարեն հետևյալը` հարգեն Իրանի մեծ ժողովրդին, կրճատեն մարտական գործողությունները, վերադառնան միջուկային գործարքին: Միջուկային գործարքին վերադառնալը պարտադիր պայման է երկխոսության համար, միջուկային գործարքը պետք է կնքված լինի», - Twitter-ում գրել է Աբուտալեբին:
Նախօրեին` հուլիսի 30-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի բացառում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը, սակայն ընդգծել էր, որ նման ցանկությունն առաջին հերթին պետք է գա Թեհրանից: