Փհենյանի և Սեուլի միջև հակասություններ են առաջացել Հարավային Կորեայում հայտնված 12 հյուսիսկորեացի մատուցողուհիների պատճառով: Այս մասին գրում է South China Morning Post-ը` նշելով, որ այս հակասությունները կարող են բացասաբար անդրադառնալ Կորեական թերակղզում խաղաղ գործընթացի վրա:
Հյուսիսկորեական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, որ այս միջադեպը կարող է խոչընդոտ հանդիսանալ 1950-53 թվականների Կորեական պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների վերամիավորման համար:
Հաղորդվում է, որ մատուցողուհիներն աշխատելիս են եղել Չինաստանի տարածքում գտնվող ռեստորանում, որը պատկանում է հյուսիսկորեական իշխանություններին: 2016 թվականի ապրիլին նրանք հայտնվել են Հարավային Կորեայում Մալազիայում այդ երկրի դեսպանատան միջոցով:
Ըստ Սեուլի` աղջիկները քաղաքական ապաստան են խնդրել, սակայն Փհենյանում վստահ են, որ նրանց բռնությամբ են տեղափոխել Հարավային Կորեա և պահանջում են քաղաքացիներին վերադարձնել երկիր: