Ադրբեջանը հրաժարվում է Նախիջևանի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկում անցկացնելուց: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Այս մասին հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով, հայկական կողմը կարևորություն է տալիս ԵԱՀԿ դիտարկումներին, այդ թվում նշված ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ դրանք կարող են զսպող գործոն լինել:
Այդ խնդրանքով Երևանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, սակայն Ադրբեջանը հրաժարվում է այդ ուղղությամբ դիտարկում անցկացնելուց: