ՀԱՊԿ ղեկավարությունը տվյալներ չունի այն մասին, թե արդյոք Հայաստանը պաշտոնական հարցում ուղարկե՞լ է Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու մասին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմն արդեն դիմել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովին հետ կանչելու պաշտոնական հարցումով` Սեմերիկովն ասել է. «Տեղեկություն չունեմ, թե հայկական կողմը գործող գլխավոր քարտուղարի վերաբերյալ դիմել է որևէ պաշտոնական փաստաթղթով»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Երևանը պետք է անձամբ նախաձեռնի իր քաղաքացու հետ կանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։