Իրանում «տնտեսության խաթարման» մեղադրանքով 29 մարդ է կալանավորվել։ Դատական իշխանության ներկայացուցիչ Գոլեմհոսեյն Մոհսենի Էջեյը հայտնել է, որ շուտով նրանք դատարանի առաջ կկանգնեն, փոխանցում է Mehr–ը։
Նրա խոսքով՝ կալանավորվածները մեղադրվում են հանցագործության մեջ, որի համար նրանց մահապատիժ է սպառնում, նրանք կալանավորվել են երկրի դրամավարկային համակարգը խախտելու համար։