Ալիևի և Փաշինյանի հանդիպումը ինքնանպատակ չէ: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայտնում է News.am-ը:
Պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հավանականության վերաբերյալ հարցին, Տիգրան Բալայանը նկատել է, որ այդ հարցում անհրաժեշտ է ելնել նրանից, որ հանդիպումը ինքնանպատակ չէ, այլ պետք է ելնել դրա նպատակահարմարությունից:
Այդ կապակցությամբ, Տիգրան Բալայանը հիշեցրել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա կողմերին առաջ շարժվել խնդրի կարգավորման ուղղությամբ: