Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` սեպտեմբերին նախատեսված պաշտոնական այցը Գերմանիա գերմանացի քաղաքական գործիչների կողմից միանշանակ չի ընդունվել: Հարցի շուրջ gերմանացի քաղաքական գործիչները երկու հակադիր ճամբարներում են հայտնվել։ Մի մասը դեմ է Էրդողանի այցին, իսկ մյուս մասը` կողմ, փոխանցում է Ermenihaber-ը:
Էրդողանի այցին դեմ արտահայտված քաղաքական գործիչներից է Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը։ Վերջինս գերմանական «Funke»-ին տված հարցազրույցում նշել է, որ Էրդողանը ժողովրդավար երկրի նախագահ չի հանդիսանում և այդ իսկ պատճառով հարկ չկա նրա համար նման ընդունելություն կազմակերպել։ Թուրք պատգամավորը դժգոհել է, որ այցը պաշտոնական է լինելու:
Էրդողանի այցին դեմ է արտահայտվել նաև ծայրահեղ աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության անդամ Ալիս Վեյդելը։ Նա մասնավորապես ասել է.
«Էրդողանը պետք է մնա իր տանը։ Գերմանիան կտրականապես չպետք է թույլ տա, որ Էրդողանը քարոզչություն իրականացնի Բեռլինում»։